Այս հինգ հայտնիները երևի չեն հասկացել, որ հայկական փորն այլևս նորաձև չէ

Շոու բիզնեսի այս հինգ հայտնիները, երևի դեռ մտածում են՝ հայկակն փորը նորաձև է, և դուրս չենք գալիս իրենց կերած-խմած կերպարից: Stop babe, երևի դուք չունեք սիրելի արտասահմանցի դերասան և չեք տեսնում թե ոնց են նրանք մարզվում և ինչ մկանուտ մարմին ունեն: Առանձնացրել եմ այն դերասաններին, ովքեր նիհարելու կարիք ունենք:

  1. Լևս Դավթյան

Թույլ տվեք Լևսիր Դավթյանին իսկ այս հրապարակման մեջ ևս ներառել․ քանի որ մի տեսակ անարդար կլիներ անտեսել մեկի, ով կասկածելիորեն հիշեցնում է Վինի Թուխ արջուկին, ընդ որում՝ սովետական մուլտֆիլմի տարբերակի Թուխին: Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ Լևսիրը դուրս գա իր կերած-խմած օլիգարխի կերպարից: Վերջի վերջո նման մեծանուն արտիստի համար մարզասրահը ամոթ բան չէ, թե չէ խամ մեկը կարող է ենթադրել, որ ածականը Պոնչ է։ Լեվսի՛ր ջան, ի սրտե հորդորում ենք՝ հա՛մ նիհարիր, համ էլ սափրվիր (ոնց որ թրենդներից տեղյակ չես, մորուքը վաղուց էլ մոդա չէ), թե չէ որ սենց շարունակես, էն հայտնի բլոգգեր Անդոյի թեման կդառնա։ Ինչպես վերջինս է ասում, ոնցոր ռետուզով չաղ լինես։ Չնայած, չի բացառվում, որ Լևսիրը իր կարիերայի Պլան Բ-ն ունի ու վախում է, որ անգործ կմնա, իսկ նման կլորավունություններով միշտ կարող է Մոնումենտում Ծելեպուզիկ աշխատել՝ նույնիսկ առանց հատուկ կոստյումի։

10425383_857490754281966_6869151786653072365_n

  1. Մարտին Մկրտչյան

Ինչ կարող եմ ասել այս քյաբաբ-խորոված երգչի մասին: Մարտինի դեպքում սա կարծես ոճ լինի, ինչը երևի ավելի հատուկ է ռեստորանային երգիչներին: Հետաքրքիրն այն է, որ Մարտինը երբեմն մարզասրահից լուսանկարներ է հրապարակում, բայց զգալի արդյուքն երգչի քաշի մեջ չի զգացվում:

14099661_1842321672662902_1537269155_n

  1. Վահագն Գալստյան

Եթե նկատել եք դերասան Վահագն Գալստյանին միշտ հասնում են երկրորդական դերեր, իսկ ես դա հաճախ կապում եմ ոչ բարեկազմ մարմին ունենալու հետ: Մեկ-մեկ նրա լուսանկարները նայելիս տպավորություն է, այնքան է ձգում տաբատի գոտին, որ ավելի արտահայտում է տեղից երևացող փորը: Վահագը երևի մտածում է, աղջիկներին դուր են գալիս փորով տղամարդիկ, բայց կարծում եմ ժամանակակից աղջիկները միանշանակ հակառակը կապացուցեն:

16195831_1727547370893804_8224061653393598632_n

  1. Թաթուլ

Ջան Թաթուլ ջան, հոպ-հոպ ) Ամեն անգամ նրան նայելիս, ուզում ես խորովածի սեղան գցես: Երգիչը երևի մտածում է, ավելի լավ է մի քանի երգ ավել երգեմ, քան մարզասրահում մի քանի անգամ շտանգա բարձրացնեմ: Իհարկե քաշին չհետևելը բերում է բազում խնդիրների, բայց դե լավ մեծ մարդ է, ներելի է, թող ժողովրդին ուրախացնի իրա Իմ ախպերս ջան ջան ջան երգերով:

14095738_10106715710818569_8962060455517993189_n.jpg

  1. Սպիտակցի Հայկո

Նույն պատմությունը Թաթուլի կոլեգա Սպիտակցի Հայկոի մոտ է, հայկական փոր և բացարձակ զրո ցանկություն կառուցվածի մասին մտածելու: Սպիտակցիի փորը Երևանից հասել է Մոսկվա, անգամ երբեմն նայում ես վերնաշապիկի կոճակները իրանց տիրոջը չեն ենթարկվում և ապրում են իրենց կյանքով, ցույց տալով Սպիտակցիի փարթամ կուրծը:

16427308_633938636779021_1329107612661073219_n

 

 

Եվ դո՞ւ, Բրուտո՛ս․ Կյոկչյանի ու Հայկոյի երգով ռաբիսը հաղթեց Հայաստանին

Grigor

Գրիգոր Կյոկչյանին էլ կլանեց ռաբիզը ու կլանեց անվերադարձ։ Լինելով Գրիգորիչի սաներից, Կյոկչյանը մինչև վերջերս փորձում էլ առանձին ոճ ու ձեռագիր ունենալ, բայց не выдержала душа поета ու նա էլ տվեց իրեն կլկլոցներին ու մերձմանղալային սիմֆոնիաներին ու Սպիտակցի Հայկոյի հետ ձայնագրեց մի լալահառաչ ու կլկլոցներով գերհագեցած մի երգ, որը վստահաբար դառնալու է բանակի քեֆերին առավել հաճախ պատվիրվող կատարումը։ Սակայն ուզում եմ հացնել՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ, Գրիգոր ջան, մի՞թե անհնար է առանց կլկլոցների ու վերերոկային մակարդակի լիրիկայի լինել լավ երգիչ ու հաջողակ կատարող։ Քո երաժշտական հոգեհոր՝ Գրիգորիչի օրինակն էլ աչքներիս առաջ, երբ «Թե կռվից չգաս» հոյակապ գործը անգամ Սարոյի պես ռաբիսոտ երգչից նորմալ կատարող է սարքում։ Հիասթափված եմ ու ոչ միայն Գրիգորից։ «Մամ ջանը» Հայաստանի ու իր մշակույթի հերթական պարտությունն է ռաբիսին։ Ու գնալով մարում է հույսը, որ վետերոկային կլկլոցների մեջ ընկղմվելու տենդենցը փոխելու են երիտասարդ կատարողները, մարում է։

Արթուր Ալեքսանյանը ընկերների հետ մեկնել էր Մոսկվա Շուշան Երիցյանի և Տաթև Սարգսյանի հետ զվարճանալու համա՞ր

Հայտնիները հաճախ իրենց արարքները, ինչպես նաև թաքուն զվարճանքները փորձում են գաղտնի պահել՝ ավելորդ ուշադրություն չգրավելու և քննարկման թեմա չդառնալու համար: Քանի որ մեր երկրում զարգացած չէ  պապարացցիների ինստիտուտն, հաճախ նրանց զվարճանքների ականատեսները լինում են մարդիկ, ինչպես օրինակ ընկերներիցս մեկը, ով հունվարի մեկին Գյումրու օդանավակայանից թռնում էի Մոսկվա:

Նույն չվերթով Մոսկվա էին ուղևորվում Շուշան Երիցյանը, Տաթև Սարգսյանը և նրանց մեկ ուրիշ ընկերուհին, ինչպես նաև Արթուր Ալեքսանյանը իր երկու ընկերների հետ: Այս պատմությունն լսելով նախ ինձ համար զարմանալի էր՝ ինչու մեծ գումարներ աշխատող Շուշան Երիցյանը թռիչքի վրա որոշել էր խնայել և մեկնում էր Գյումրիից: Չնայած հաճախ եմ Շուշանի ինստագրամում տեսել իր և Արթուրի համատեղ լուսանկարները, բայց ինչպես ընկերս պատմեց վերջիններս իրենց պահում էին ասես անծանոթներ լինեին:

20994292_1530269883702678_5768611557318096756_n23755312_1613893438673655_542031225737728793_n

Շուշանը իր ընկերուհիների հետ ինքնաթիռի առջևում էին նստած, իսկ Արթուրը վերջում: Արթուրի ընկերները հաճախ էին մոտենում աղջիկներին՝ շոկոլադ էին հյուրասիրում, հումորներ անում, այսինքն ակնհայտ էր որ խումբը իրար հետ ծանոթ էին:

Ընկերս զարմացել էր, երբ Մոսկվա իջնելուց հետո պատկերը փոխվեց, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Մոսկվայում և երբեմնի անծանոթները դարձան բավականին մտերիմ զույգեր: Տպավորություն էր, որ վերջ այլևս թաքցնելու ոչինչ չունեն և կարող են սրտները ուզածի պես զվարճանալ:

22552527_1581989228530743_9049964449192658387_n23593530_1610426752353657_4970584713424855651_o

Սիրուշոյի և Քրիստինե Պեպելյանի հագին տեսանք այս զգեստը. հիմա տեսեք, թե ով է կրկնօրինակում նրանց

Երիտասարդ երգչուհի Լենա Ղազարյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, մինիմալիստական ոճի տեսահոլովակում միանգամից աչք է զարնում նրա արդեն իսկ շատերին ծանոթ և քննարկված սպիտակ զգեստը: Եթե հիշում եք որոշ ժամանակ առաջ այս զգեստը քննարկվեց երբ տեսան Քրիստինե Պեպելյանի և Սիրուշոյի հագին: Արդարաության համար նշենք, որ Քրիստինեն ավելի վաղ էր այն կրել, իսկ Սիրուշոն օրեր հետո այդ զգեստով լուսանկարը տեղադրեց իր ինստագրամում:

_MG_9726 copie copie18928298_1535098743180776_1317609662_n

Մի բան չեմ հասկանում, այդքան բարդ է չկրնօրինակել: Մանավանդ որ համացանցում այդքան քննարկվեց զգեստի պատմությունը:

25508176_1892240614138813_8287566201288320176_n25659691_1893621997334008_3106737890273922651_n

Նվնվան Լևսի մոտ ամեն անգամ դաշտանային սրացումներ են սկսվում, երբ անգործ է մնում

Բա չիմացաք, նվնվան Լևսը սկսել է ազդվել, որ Արմենիա թիվիի սերիալում լացում են։ Մեր խրոխտ տղեն դրել հաշվել ա, որ մի սերիայում 6 անգամ լացում են, ավելին՝ ճիշտ չեն լացում ըստ Լևսի, փոխանակ հուզվեն, քթներով ֆսֆսացնում են և արդունքում, լացելու վարպետ Լևսի հեռուստացույցը, մեջբերում եմ՝ փսլնքոտվում է։ Դե վերջում էլ, նվնվան Լևսը «արքայական» ժեստ է անում յուր կոլլեգաների հանդեպ, անվանելով նրանց «չդերասան-դերասաններ»։ Հասկանալի է, որ նվնվան Լևսի մոտ նման բարձր էմոցիոնալ ֆոն սկսվում է ամեն անգամ, երբ նա մնում է անգործ։ Ի դեպ, նման վարքը բավականին նման է կանանց դաշտանային ցիկլին, երբ նրանք ավելի դյուրագրգիռ են դառնում ու իմպուլսիվ, բայց Լևս ջան, չի կարելի, չէ՞։ Ախր բոլորս էլ հիշում ենք, որ «Հիասթափված արտագաղթում եմ» մեմը քեզնից սկվեց, երբ սրանից մի երկու տարի առաջ էլի դու էիր նվնվում, թե ինչ անտանելի ա Հայաստանում դերասնա լինելը ու դու հիասթափված արտագաղթում ես։

12715893_1085656554798717_1513221638857947835_o

26855776_10213758646136457_949735178_n (1)

Բա հետո՞, Լևս ջան, բա խի՞ հետ եկար։ Էդքան էլ անելանելի չէ՞ր։ Բա եթե այդպես է, հիմա՞ ինչո՞ւ ես կրկին նվնվում։ Հասկանալի է, որ անգործ մնալուց մոտդ դաշտանային սրացումներ են սկսվում, բայց որքա՞ն կարելի է։ Կոլլեգաներին վիրավորելն էլ միշտ սխալ է, իրենք քեզ վատություն չեն արել, որ դու դեր չես ստացել։ Պատճառներն էլ թերևս քո մեջ փնտրես, թե ինչու են նախագծերի պատասխանատուները գերադասում «չդերասան դերասանների» հետ գործ ունենալ, այլ ոչ թե նվնվացող ու դաշտանային սրացումներով «վաստակավոր դերասանների»։

Հ. Գ  Չնայած, ում անունն էլ պապու (Լևոն) և տատու (Սիրանուշ) անունով դնեին՝ Լևսիր, էլի սենց նվնվան ու կյանքից դժգոհ կլիներ։

Ինչ անուններով են գրանցում աստղերին նրանց «մտերիմներ ու ծանոթները» (Photo)

25855884_1800887890210081_351325136_o

Վերջին շրջանում հայտնի դարձած ծրագրով որոշեցի մեր մի քանի աստղ-դերասանուհիների համարները ստուգել ու բավական զավեշտալի պատկերի ականատես եղավ։ Շատ գլուխներդ չցավացնեմ, վայելեք.

Հայտնի մոդել Անչոկին այսպես են գրանցել նրա «մտերիմ ծանոթները». «Աթոռ», «Եսիմ ով», «Աննա Թուրքիա» (հմմմ հետաքրքիր է), «Ախխխ» (դժվար է ասել, թե որ պահին է Անչոկի հեռախոսահամարը գրանցել այս մարդը), «Անչոկ Փչո», «Դինուլ» և «Պուտ Անչոկը» բավական խոսուն են ու մեկնաբանությունների կարիք չունեն։

25564873_1800887466876790_1355584341_n

Դերասանուհի Մերի Հակոբյանն է։ Թե ինչ կապ ունի «ախռանիկ» Գռնոի հետ՝ դժվար է ասել։

25593472_1800887473543456_831252034_n

Դերասանուհի Շուշան Երիցյանն է։ Ոմանք նրան ճանաչում են որպես Շավարշ, մյուսների մոտ էլ նա գրանցված է որպես «Շուշան Բխկ»… շատ տարօրինակ է։

25564826_1800887460210124_1069603493_n

Արփի Գաբրիելյանին «Սիրուն Կուկու» է համարում նրա ծանոթներից մեկը։

25589965_1800887453543458_2137764990_n

Ինստագրամի աստղա Լիլի Մորտոյին շատերը «Էլեկտրիկ» են անվանում, մի մասն էլ «Լյով»։

25589771_1800887470210123_11650047_n

Պարզվեց դերասան Ալեքսանդր Բաբասյանը նաև բրոկերությամբ է զբաղվում, իսկ ինչ որ մեկն էլ նրան գրանցել է որպես «Սաշ Գեղացի»։

25564939_1800887463543457_512599924_n.png

Ինձ թվում էր Լուիզա Ներսիսյանը դժվար թե թշնամիներ ունեն իր մտերիմների շրջապատում, բայց պարզվում է այդպիսի մեկը կա, ում մոտ դերասանուհին գրանցված է որպես «Հարուստի օձ»

25590029_1800887456876791_1052568269_n.png

 

Լսելով Էլենի հարցազրույցը՝ մտքիդ միայն մի բան է գալիս՝ որտեղից նման «սուրբ» աղջկան այսքան «խելացի» մտքեր

Երեկ նայում եմ դերասանուհի, մոդել, հանդիսավար հիմա էլ իրեն երգչուհի հռչակած Էլեն Ասատրյանի հարցազրույցը և մտքիս մի բան էր գալիս՝ ջահել աղջիկ ես, բայց պառավական թեմաներից ես խոսում: Տեսնես Էլենը որքան էր պարապել, որպեսզի այդքան գրական խոսեր: Հարցազրույցից մեծ բավականություն ստանալուց հետո, որոշեցի առանձնացնեմ վերջինիս մտքի գոհարներից մի քանիսը:

Մշտապես երկրորդական, երրորդական դերերում ներկայացող Էլենը նշում է, որ դեռ պատրաստ չէ գլխավոր դերեր խաղալու: Իսկ ինչ է նշակում դեռ պատրաստ չեմ, իսկ գուցե ավելի անկեղծ լինես Էլեն ջան և խոստովանես, որ քեզ չեն առաջարկում գլխավոր դերը: Թե չէ չեմ կարծում որ առաջարկեին, դու էլ ասեիր՝ կներեք ես պատրաստ չեմ:

Մեր ազգի խնդիրն այն է`  չեն ընդունում որ աղջիկը կարող է լինել և բարոյական և գեղեցիկ և տաղանդավոր. Կարծում են, որ դու պետք է լինես որևէ մեկի սիրուհին, կամ էլ ինչ որ մեկի աղջիկը: Ես չեմ հասկանում որտեղ է այդտեղ լոգիկան:  Հիմա վերը նշված հատկությունները քո մասին էին՞, բավականին մեծ կարծիք ունես քո մասին: Ուզում ես ասես Էլեն ջան,  որ նման մարդիկ չկան, որ հենց այդ հատկությունների շնորհիվ են հասել հաջողության՞, դու էլ երևի քո տանղանդի և երկրորդական դերերի համար ես չէ առաջ գնում՞:

Այսօր ուսուցիչների, իբր լավ կանանց դիմակի տակ թաքնված են իսկական անբարոյականները: Ցավալի է, որ մեր սերուդը կրթում են մարդիկ, ովքեր կարող են երիտասարդ աղջկա նկարի տակ անհիմն մեկնաբանություն թողել: Իհարկե հետաքրքրում եմ, քանի որ ոչ մեկ իր թանկ ժամանակից չի տրամադրի գոնե մեկ երկու րոպե մեկնաբանություն թողնելու համար:  Բավականին մեծ կարծիք ունես քո մասին, հիշենք ժամանակին ում հաշվին էին ինքնահաստատվում՝ Մերի Մակարյան, հետո Մերի Հակոբյան, ում հետ այլևս չես շփվում, իսկ հիմա էլ Ժաննա Բուտուլյանն է:

Ի վերջո գալու է դատաստանի օրը և նրանք պետք է պատասխան տան իրենց արածների առաջ Աստծո առաջ: Այս պահին հիշեցի տատուս խոսքերը, ով վաթսուն տարեկան հասնակում նոր-նոր խոսում է նման բաներ, բայց քսաներկու տարեկան Էլեն այս խոսքերն ասելուց մի տեսակ ոնցոր բաջի լինի, մնում էր ձեռքերը խփեր ոտքերին ու գլխին էլ գլխաշոր կապեր:

Ես չեմ հասկանում այն տղաներին, որ կարողանում են նման աղջիկների ընտրել, ովքեր վատ մեկնաբանություններ են գրում: Իսկ դու ինչ կպատմես քո անցյալ կյանքի մասին, քեզ ինչի համար էին ընտրում՞, երևի լավ ու գրական խոսքերի համար չէ՞:  Մեկը լսի քո խոսքերը, կասի, օօօ դու սուրբ և անսխալական աղջնակ:

«Նռան հատիկ» սերիալի գլխավոր դերակատարուհի Ալլան ժամանակին լրիվ մերկ է նկարահանվել

Դերասանուհի Ռուզան Վիթին հեռուստադիտողը երևի ճանաչեց Նռան հատիկ սերիալից, որտեղ մարմնավորում է Ալլայի կերպարը: Բայց քչերը գիտեն, որ նա դեռ 2007 թվականին նկարահանվել է մերկ Վիգեն Չալդրանյանի Քրմուհի ֆիլմում: Թվում էր՝ նման տեսարանում նկարահանված դերասանուհին այսօր պետք է բավականին հայտնի և ճանաչված լիներ, բայց նա ընդհատակ էր անցել և քչերն էին հիշում նրա խաղացած այս տեսարանը:

Կարծում եմ՝ դերասանուհին չի զղջում իր խաղացած դերի համար, քանի որ հաջորդիվ նա նկարահանվել էր водка и лимон ֆիլմում, որտեղ խաղում էր մրամնավաճառի կերպարում:

img_6820hjhjhjhյկյկյկյՔրմուհի

Սրբի դեմքով ու ոչ այնքան սրբի մարմնով Անահիտ Հարությունյանը ուզում է բոլորին ապացուցել, որ սերը տարիք ու փող չի հարցնում

Վերջերս հայ աղջիկների մոտ նոր տենդենց եմ նկատում. սկսել են շփվել իրենցից տարիքով մեծ, շա՜տ մեծ պապիկների հետ, ովքեր, իհարկե, հարուստ են և ոչ ծակ գրպանով: Երևի այս տենդենցն էլ արտասահմանում այդքան տարածված էսկորտ ծառայություններից ու «ընտանի կենդանու» կարգավիճակում ապրող սիրուհիներից են սովորել, երբ երիտասարդ աղջիկները հարուստ պապիկ են ունենում, որի հաշվին էլ առոք-փառոք ապրում են:

Շատ աղջիկներ ցույց չեն տալիս իրենց հարուստ հովանավորներին՝ հասարակության քննադատությունից խուսափելու համար, իսկ առավել հաճախ հենց «պապիկները» թույլ չեն տալիս, որպեսզի իրենց երիտասարդ խաղալիքները բացահայտեն, թե ում անձնական օգտագործման պիտույքն են հանդիսանում, բայց  մոդել Անահիտ Հարությունյանը կարծես թե որոշել է կարծրատիպեր կոտրել՝ իր ծննդյան 26-ին ամյակին հանրությանը ցույց տալով իր… սիրելիին:

pjimage (50)

Կասկածից վեր է, որ Անահիտը քաջ գիտակցում էր, թե ինչպիսին է լինելու հանրային արձագանքը, առավել ևս, որ այդ ամենը բոլիվիական էժանագին սերիալի սցենարով ասես կազմակերպված լիներ. Անահիտի սիրելին ծննդյան առթիվ նրան բնական մորթուց մուշտակ է նվիրում՝ ցուցադրաբար այն գցելով փարթամ «վերջույթներով» կուրտիզանուհու մոդելի ուսերին: Պարզ է, որ ամեն կերպ ուզում էր շեշտեր թանկարժեք նվերի առկայության փաստը, քանի որ դրա գինը մոտավորապես 3000 դոլար է:

Այս ամենն, իհարկե, հուզիչ է, բայց զույգի լուսանկարները տեսնելիս միայն մի բան ես մտածում. ոչ մի բանական մարդ, ոչ մի վայրկյան չի հավատա, որ 26 տարեկան երիտասարդ, պոռնոաստղի մարմնով ու մոդելային արտաքինով աղջիկը կարող է սիրահարվել արտրիտից հինգ պակաս տարիքում գտնվող ծերունու: Սիրո մասին մտածում ես ամենվերջում, չնայած Անահիտը ուզում է բոլորին համոզել, որ սիրահարված է՝ ասելով որ պատահում է նաև այնպես, որ անձը, ում սիրահարվում ես կարող է լինել նաև ունևոր: Ու ամենածիծաղելին այն է, որ նույն Անահիտի նման մոդելներ՝ կապվելով մեծահարուստ ծերուկների հետ, իրենց դնում են անշահախնդիր սրբերի տեղ և բոլորին ուզում են ապացուցել, որ հանդիպում են նրանց հետ սիրելով, այլ ոչ նրանց փողերի համար: Մինչդեռ, վիճակագրությունն ու փորձը ցույց են տալիս, որ չկա գոնե մեկը, ով կապվել է աղքատ ծերուկի հետ, իսկ եղած թռչունները անսպասելի մեծ սիրով են համակվում իրենց պապիկի զուգահեռ դասարանի մատղաշ բիձուկին հատկապես 3000 դոլարանոց մուշտակներ (հանարավորության դեպքում՝ կարելի է նաև քեշ փողը) ստանալուց անմիջապես հետո:

742bbab93885211d1de3cc00a94daafe

Հետաքրքիր է միայն մի բան. Նույն Անահատիը իրեն պատկերացնո՞ւմ է 20 տարի անց: Արդյո՞ք գեթ մեկ անգամ մտքով չի անցել, թե ի՞նչ է պատասխանելու իր ապագա որդուն, կամ էլ դստերը, երբ վերջինս տեսնի իր երիտասարդ մայրիկին՝ Թութանհամոնի ժամանակակցի արտաքինով պապիկի հետ պատկերող լուսանկարը: Ասելու է երևի՝ «դե մաման գործի էր բալես»…25157978_856180801228904_3850150032008664041_n

Բրավո, Տիգրան այս խոսքերից հետո դուք միայն Oսկարի եք արժանի

Շարունակելով Տիգրան և Մաշա թեման, փոքրիկ հավելում եմ ուզում անել այս ռոմանտիկ զույգի հնչեցրած գոհարներին: Իմ սկանդալային հոդվածից հետո, երևի Տիգրանը մի քիչ խելքի է եկել, և որոշել հանրության աչքին հերոս երևալ: Կարդում եմ հետևյալ վերնագրով հոդվածը`ամուսնալուծության պատճառը ես էի, իմ նոր սերը: Առանց այդ էլ շատ եմ ցավեցրել Լիանային (նախկին կնոջը նկատի ունի):Tigran

Բրավո, Տիգրան այս խոսքերից հետո կարծում եմ` շատ ռեժիսորներ ձեզ բացառապես գլխավոր դերեր կտան, ձեզ մոտ ստացվեց հուզել մարդկանց և համոզել որ  դուք անկեղծ եք:  And the oscar goes to Տիգրան Մնացականյան: Բայց կարծում եմ դրա մասին պետք է ավելի շուտ մտածել, երբ ձեր 19-ամյա սիրելին իրեն իրավունք էր վերապահում խոսել ձեր նախկին կնոջ մասին: Ինչևէ անցնենք հենց նրան:

12108932_956586484401221_3904799370864001066_n.jpg

«Հալալա էն մարդկանց…ովքեր առանց ճշմարտությունն ու իրականությունն իմանալու կարողանում են անիծել ու վիրավորել մարդկանց». Իրենց հասցեին հնչած վատ մենկաբանություններին այսպես էր պատասխանել Մաշան:  Իհարկե ճշմարտությունն այն է, որ դու Մաշա ջան, դեռ 2014 թվականից աչք ես դրել ամուսնացած տղամարդու վրա, սա էլ ձեր ոչ այնքան սիրառատ լուսանկարներից, հիմա իհարկե ձեր էջերում դրանք բոլ-բոլ են:

24989299_2057716971124406_1933496630_n

Ի դեպ Տիգրան, երևի շնորհակալությու հայտնեք ինձ և  ինչպես դուք եք ասում` ձեր նոր սիրուն, որովհետև ձեր խաղացած երկրորդական դերերը ձեզ երբեք հայտնիություն չէին բերի, ինչպես այս երկու օր ես Ձեզ ) Դուք իրոք համացանցի թիվ մեկ քննարկման թեման եք, էլ չեմ ասում այն բացահայտող մեկնաբանությունների, որոնք արվում են Ձեր նոր սիրո մասին:

23622506_759509030915663_6132265023909599765_n