Արթուր Ալեքսանյանը ընկերների հետ մեկնել էր Մոսկվա Շուշան Երիցյանի և Տաթև Սարգսյանի հետ զվարճանալու համա՞ր

Հայտնիները հաճախ իրենց արարքները, ինչպես նաև թաքուն զվարճանքները փորձում են գաղտնի պահել՝ ավելորդ ուշադրություն չգրավելու և քննարկման թեմա չդառնալու համար: Քանի որ մեր երկրում զարգացած չէ  պապարացցիների ինստիտուտն, հաճախ նրանց զվարճանքների ականատեսները լինում են մարդիկ, ինչպես օրինակ ընկերներիցս մեկը, ով հունվարի մեկին Գյումրու օդանավակայանից թռնում էի Մոսկվա:

Նույն չվերթով Մոսկվա էին ուղևորվում Շուշան Երիցյանը, Տաթև Սարգսյանը և նրանց մեկ ուրիշ ընկերուհին, ինչպես նաև Արթուր Ալեքսանյանը իր երկու ընկերների հետ: Այս պատմությունն լսելով նախ ինձ համար զարմանալի էր՝ ինչու մեծ գումարներ աշխատող Շուշան Երիցյանը թռիչքի վրա որոշել էր խնայել և մեկնում էր Գյումրիից: Չնայած հաճախ եմ Շուշանի ինստագրամում տեսել իր և Արթուրի համատեղ լուսանկարները, բայց ինչպես ընկերս պատմեց վերջիններս իրենց պահում էին ասես անծանոթներ լինեին:

20994292_1530269883702678_5768611557318096756_n23755312_1613893438673655_542031225737728793_n

Շուշանը իր ընկերուհիների հետ ինքնաթիռի առջևում էին նստած, իսկ Արթուրը վերջում: Արթուրի ընկերները հաճախ էին մոտենում աղջիկներին՝ շոկոլադ էին հյուրասիրում, հումորներ անում, այսինքն ակնհայտ էր որ խումբը իրար հետ ծանոթ էին:

Ընկերս զարմացել էր, երբ Մոսկվա իջնելուց հետո պատկերը փոխվեց, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Մոսկվայում և երբեմնի անծանոթները դարձան բավականին մտերիմ զույգեր: Տպավորություն էր, որ վերջ այլևս թաքցնելու ոչինչ չունեն և կարող են սրտները ուզածի պես զվարճանալ:

22552527_1581989228530743_9049964449192658387_n23593530_1610426752353657_4970584713424855651_o

Leave a comment