Եվ դո՞ւ, Բրուտո՛ս․ Կյոկչյանի ու Հայկոյի երգով ռաբիսը հաղթեց Հայաստանին

Grigor

Գրիգոր Կյոկչյանին էլ կլանեց ռաբիզը ու կլանեց անվերադարձ։ Լինելով Գրիգորիչի սաներից, Կյոկչյանը մինչև վերջերս փորձում էլ առանձին ոճ ու ձեռագիր ունենալ, բայց не выдержала душа поета ու նա էլ տվեց իրեն կլկլոցներին ու մերձմանղալային սիմֆոնիաներին ու Սպիտակցի Հայկոյի հետ ձայնագրեց մի լալահառաչ ու կլկլոցներով գերհագեցած մի երգ, որը վստահաբար դառնալու է բանակի քեֆերին առավել հաճախ պատվիրվող կատարումը։ Սակայն ուզում եմ հացնել՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ, Գրիգոր ջան, մի՞թե անհնար է առանց կլկլոցների ու վերերոկային մակարդակի լիրիկայի լինել լավ երգիչ ու հաջողակ կատարող։ Քո երաժշտական հոգեհոր՝ Գրիգորիչի օրինակն էլ աչքներիս առաջ, երբ «Թե կռվից չգաս» հոյակապ գործը անգամ Սարոյի պես ռաբիսոտ երգչից նորմալ կատարող է սարքում։ Հիասթափված եմ ու ոչ միայն Գրիգորից։ «Մամ ջանը» Հայաստանի ու իր մշակույթի հերթական պարտությունն է ռաբիսին։ Ու գնալով մարում է հույսը, որ վետերոկային կլկլոցների մեջ ընկղմվելու տենդենցը փոխելու են երիտասարդ կատարողները, մարում է։

Leave a comment